«Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցը» կազմակերպությունների և անհատների ոչ պաշտոնական միավորում է, որի նպատակն է միացյալ ուժերով նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, ապահովելով գործարար հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկման և գնահատման գործընթացներում:
Ցանցի նպատակն է գործարար հանրության ձայնը հասանելի դարձնել պետական մարմիններին, հանդես գալ որպես կապող կառույց՝ ավելի արդյունավետ իրականացնելու փոքր եւ միջին գործարարության ոլորտի իրենց շահառուների շահերի պաշտպանությունը:
Ցանցի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ցանցի անդամների համար կազմակերպվել է սեմինար՝ ուղղված ցանցի շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ շրջանակների որոշմանը, ցանցի դերին, առաքելությանը: Մշակվել են ցանցի աշխատանքային ընդհանուր դրույթներն ու ուղղությունները: Ցանցը, մասնավորապես, կենտրոնանում է մարզերից նոր անդամների ներգրավմանը, հնարավորություն ընձեռելով նրանց բարձրացներու տեղի գործարար համայնքի խնդիրները:
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՕՐԱԿԱՐԳ (ԱԳՕ)
Ազգային գործարար օրակարգի գործընթացը
Հարցման իրականացում/արդյունքներ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ/ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԳՇՊՑ աշխատաժողով նվիրված Ազգային գործարար օրակարգին
Կլոր-սեղանի քննարկումներ մարզերում
ԳՇՊՑ աշխատանքային քննարկում նվիրված ԱԳՕ առաջնահերթություններին