Ինչպես դառնալ ԱԱՊ անդամ

Պալատին անդամակցելու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը դիմում են համապատասխան տարածքային պալատ՝ ներկայացնելով դիմում և պետական ռեգիստրի վկայականի պատճեն։ 

Պալատի անդամակցության հարցը որոշում է համապատասխան տարածքային պալատի նախագահությունը՝ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի և կանոնադրության պահանջներին համապատասխան։

Ստորև նշված են Առևտրաարդյունաբերական պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները`

  • Անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու պալատի ղեկավար մարմիններում
  • Պալատի գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարման մարմինների քննարկման համար
  • Պալատի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվել արտոնյալ պայմաններով կամ անվճար՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով
  • Իրացնել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներ

Պալատի անդամները պարտավոր են`

  • Կատարել Պալատի կառավարման մարմինների կողմից ընդունված Պալատի կանոնադրական հարցերին առնչվող որոշումները
  • Վճարել անդամավճարներ և նպաստել Պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը
  • Կատարել Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ