ՀՀ ԱԱՊ-ի կողմից նախաձեռնած առևտրատնտեսական առաքելությունները ուղղված են երկկողմ շահավետ գործարար հարաբերությունների ստեղծմանը, ինչպես նաև հայկական ձեռնարկությունների ներուժի խթանմանը արտերկրում։
Անցած տարիների ընթացքում կազմակերպվել են մեծ թվով գործարար համաժողովներ Հայաստանի և արտերկրի գործարարների մասնակցությամբ, որը հայ գործարարներին հնարավորություն է ընձեռել հաղորդակցվելու համապատասխան օտարերկրացի գործընկերների հետ, ստորագրել երկկողմանի շահավետ պայմանագրեր և համաձայնագրեր, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար։
Առևտրատնտեսական առաքելությունները նպատակ ունեն ապահովելու հետևյալ խնդիրները՝
- Արտաքին շուկայում կնքել երկկողմ շահավետ առևտրային գործարքներ
- Հայկական ընկերությունների, նախագծերի, ապրանքների և ծառայությունների, գործունեության վերաբերյալ տեղեկատվության բաժանում
- Արդյունավետ գործարար կապերի ստեղծում
- Արտահանման և ներմուծման խթանում
- Ներդրումների խթանում
Առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել միջազգային համագործակցության բաժին:
Գործառնական տնօրեն՝ Վլադիմիր Ամիրյան
Հեռ.(+374 60) 48 49 08 / (+374 60) 48 49 02
Ֆաքս։ (+374 10) 58 78 71
Էլ. փոստ` [email protected]