Համաձայն “Առևտրաարդյունաբերական պալատների մասին” ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առևտրի միջազգային պալատում, Եվրապալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև` մյուս միջազգային կազմակերպություններում: Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատը ներկայումս հանդիսանում է հետևյալ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ՝