Գործարար բարեվարքություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, լինելով գործարարությանն աջակցող և գործարարության շահերը ներկայացող կառույց, որդեգրել է հստակ և թափանցիկ արժեքներ, որոնց հետևելով կարելի է նպաստել գործարարության կայուն զարգացմանը և վերջնարդյունքում՝ երկրի տնտեսական աճին:

Մեր արժեքներն են ՝

 

  • Ազնվություն
  • Պատասխանատվություն
  • Հավասարություն
  • Հակակոռուպցիոն համապատասխանություն
  • Հաշվետվողականություն
  • Թափանցիկություն

Առևտրաարդյունաբերական պալատների համակարգի մասնակիցները, իրենց անդամ կազմակերպությունները, խորհրդի, հանձնաժողովների անդամները, արտասահմանյան ներկայացուցիչները, Պալատի կողմից հիմնադրված կազմակերպությունները և դրանց աշխատակիցնրը  ընդունում  են սույն արժեքները ու հետևում են  վերոնշյալ արժեքներին:

Հավատարիմ մնալով  իր արժեքներին՝ Պալատը աջակցում է տեղական ընկերություններին կոռուպցիայի դեմ պայքարում մասնավորապես՝

 

  • Օգնում է ՓՄՁ սուբյեկտներին ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ
  • Մշակվել է «Գործարար էթիկայի և հակակոռուպցիոն ուղեցույց ձեռնարկությունների համար» և դրան կից «Հակակոռուպցիոն կանոնակարգի օրինակելի ձև ՓՄՁ-ների համար»:
  • Ձևավորվում է հակակոռուպցիոն Հռչակագիր, որին կարող են անդամակցել ՀՀ-ում գործունություն ծավալող ձեռնարկությունները: Ձեռնարկությունները՝ ստորագրելով և վավերացնելով  Հռչակագիրը,  արտահայտում են իրենց անհանդուրժողականությունը կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ:

Պալատը՝ որպես գործարարությանն աջակցող կառույց, խրախուսում է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները ընդունեն հակակոռուպցիոն համապատասխանության կանոնակարգեր և հետևեն Պալատի կողմից որդեգրած արժեքներին: