Նոր հնարավորություններ հայկական ՓՄՁ-ների համար

29/06/2026

Հանդիսանում եք գործող բիզնես, ցանկանում եք ընդլայնվել, հետաքրքրված եք արտահանմամբ և ցանկանում եք մուտք գործել նոր շուկաներ, սակայն չգիտեք թե ինչպես սկսել՝ ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը «Հայկական ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածության բարձրացում և շուկա մուտքի ապահովում» ծրագրի շրջանակներում հայտարարում է հետաքրքրված ՓՄՁ-ներից հայտադիմումների ընդում։

Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային առևտրին՝ հզորացնելով արտաքին շուկաներ մուտք գործելու և մրցակցելու նրանց կարողությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է հետարքրված ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածության գնահատում, արտահանմանը պատրաստ ընկերությունների համար կազմակերպվելու են արտահանման հիմնական թեմաների վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն B2B հանդիպումներնարտերկրի գործընկերների և բիզնեսների հետ՝
ուղղակի բիզնես կապեր ստեղծելու և արտահանումը խթանելու նպատակով:

Եթե հետաքրքրեց այս մոտեցումը՝ ապա դիմեք ծրագրին լրացնելով հետևյալ հայտադիմումը՝ 
 
 
 https://forms.gle/HYNvqgQro2xo15WZ7

Վերջնաժամկետ՝ 2026 թ․ հուլիսի 10:

Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի թիմի հետ։

Խնդրում ենք հայտադիմումը լրացնել հնարավորինս ամբողջական և մանրամասն։ Հայտերը դիտարկվում և ընտրվում են մրցութային կարգով, ուստի կարևոր է ներկայացնել ձեր բիզնեսը հնարավորինս հստակ և լիարժեք։
   
«Հայկական ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածության բարձրացում և շուկա մուտքի ապահովում» ծրագիրը ֆինանսավորվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) կողմից։