Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում կայացած հանդիպման ընթացքում գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայաստանում Հայաստանի Հանրապետությունում ԳանայիՀանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիային (նստավայրը՝ Մոսկվա)քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկման առանցքում էին ներդրումային ծրագրերը, բիզնես կապերի զարգացումը, ինչպես նաև գյուղատնտեսության, ՏՏ և առևտրի ոլորտներում փոխգործակցության նոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ամրապնդման, համատեղ բիզնես նախաձեռնությունների խթանման և միջազգային ցուցահանդեսների շրջանակում համագործակցության հնարավորություններին։
Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում միջազգային գործընկերության զարգացումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ինչպես հայկական, այնպես էլ գանական բիզնես համայնքների համար։
Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ երկուստեք հետաքրքրված համագործակցությունը կարող է նպաստել նոր գործարար նախաձեռնությունների ձևավորմանը՝ Հայաստան–Գանա տնտեսական կապերի առավել խորացմանը։