Մեր ժողովրդի համար աշխատանքը սրբազան գործ է, իսկ աշխատավորը բարիք արարողն է, պետությունը կայացնողը, երկիրը շենացնողը և բանակը զորացնողը: Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին, ովքեր գործարանում են, դաշտում, հիմնարկում ու դպրոցում, հիվանդանոցում ու սահմանին, ամենուր, որտեղ մեր քաղաքացին իր հայրենանվեր պարտքն է կատարում, իր հոգու էներգիան և կենսական ուժն է նվիրաբերում Հայրենիքի շենացմանը:
Բարեկամներ, դժվարին ժամանակներ ենք ապրում և բոլոր մարտահրավերներին պիտի դիմակայենք մեր աշխատանքով, հույս ու հավատով, որ հավերժ ապրի Հայաստան աշխարհը:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորելով բոլորիդ՝ մայիսմեկյան այս տոնին բարեմաղթում ենք ամենից առաջ ապավինել աշխատանքին, դա է մեր պետականության և Հայրենիքի շենացման ճշմարիտ ճանապարհը:
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ