
Սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։
—————————————————
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շնորհավորեց դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հետ կապված հարցեր։

Դեսպանի նախաձեռնությամբ առաջիկայում երկու երկրների պալատների միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր։