Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
21/09/2022
Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին։
_________
Հանդիպմանը ներկա էր նաև Export Armenia / Արտահանում Հայաստանից փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Կարեն Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկեցին նախարարության և պալատի միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները՝ մասնավորապես տնտեսական դիվանագիտության ինստիտուտի կայացման և զարգացման համատեքստում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում իրականացնել համատեղ միջոցառում ՝ ներգրավելով շահառուների առավել լայն շրջանակ: