
Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Նոր Հորիզոններ. Բիզնեսի նոր հնարավորություններ Հայաստանում» միջազգային գործարար ֆորումին:
ㅤ

Ֆորումը կմիավորի Հայաստանի և Դուբայի գործարարներին խորացնելու տնտեսական համագործակցությունը, քննարկելու ներդրումային և առևտրային նոր հեռանկարները, ներկայացնելու երկու երկրների դերակատարությունը՝ որպես կապող օղակ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև:
ㅤㅤ

B2B հանդիպումները հնարավորություն կտան հայաստանյան ընկերություններին ուղղակի կապ հաստատել Դուբայում գործող կազմակերպությունների հետ՝ նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների համար:
ㅤㅤ

«Արարատ» սրահ, Armenia Marriott Hotel Yerevan