Հոկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Իրանի Ալբորզի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (Alborz Chamber of Commerce, Industries, Mines and Agriculture) ներկայացուցիչների միջև։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Ալբորզի պալատի գործադիր փոխնախագահը ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց պալատների գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձան առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:
Անդրանիկ Ալեքսանյանն իր խոսքում կարևորեց տարածաշրջանային համագործակցության խորացման նշանակությունը և առաջարկեց կնքել համագործակցության հուշագիր՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Alborz Chamber of Commerce, Industries, Mines and Agriculture-ի միջև։ Այդ հուշագիրը կհիմնավորի երկարաժամկետ գործակցությունը և խթան կհանդիսանա հայ և իրանցի գործարարների միջև գործնական կապերի հաստատման, համատեղ միջոցառումների կազմակերպման և փորձի փոխանակման համար։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել երկկողմ կապերը, քննարկել հուշագրի նախագիծը և կազմակերպել փոխադարձ այցեր՝ համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու նպատակով։