Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստ

26/08/2025

2025 թվականի օգոստոսի 26-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը:

Հայկական կողմից մասնակիցների թվում էր նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իրաքի առևտրաարդյունաբերական պալատների միջև։