Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Սերենադ Սոլիման Գամիլիի պատվին կազմակերպված հրաժեշտի ընդունելությունը

26/08/2025

Օգոստոսի 25-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն պարոն Անդրանիկ Ալեքսանյանը մասնակցեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Սերենադ Սոլիման Գամիլիի պատվին կազմակերպված հրաժեշտի ընդունելությանը։

Միջոցառման ընթացքում պարոն Ալեքսանյանը իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց տիկին դեսպանին՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ակտիվ աշխատանքի և համագործակցության համար։ Նա նաև ընդգծեց երկու երկրների գործարար համայնքների միջև ձևավորված կառուցողական կապերի շարունակականության կարևորությունը։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը մաղթում է տիկին Սերենադին հաջողություն իր հետագա դիվանագիտական առաքելություններում և ակնկալում Եգիպտոսի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։