Նոր հնարավորություններ հայ գործարարների համար:
ㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է Ռոտոբոյի (ROTOBO – The Japan Association for Trade with Russia & NIS) քարտուղարությունը Հայաստանում։ Այս համագործակցությունը բացում է նոր հորիզոններ հայ գործարարների համար՝ դեպի ճապոնական շուկա, ինչպես նաև դեպի Ասիա-Եվրասիական տնտեսական հարթակներ։
ㅤ
Ռոտոբոն ճապոնական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է առաջատար ճապոնական ընկերություններ, ներդրումային և առևտրային կազմակերպություններ, նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և այլ հարակից շուկաների հետ։ Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։ ՀՀ ԱԱՊ-ի և Ռոտոբոյի գործընկերությունը միտված է ամրապնդելու տնտեսական կապերը Հայաստանի և Ճապոնիայի միջև, ինչպես նաև աջակցելու հայ գործարարներին միջազգային բիզնես հարթակներում։
ㅤ
Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Ռոտոբոյի հետ՝ ստեղծելով արդյունավետ հարթակներ հայկական բիզնեսի զարգացման, արտահանման խթանման և միջազգային համագործակցության համար։
ㅤ
Լրացուցիչ տեղեկությունների և մասնակցության համար կարող եք կապ հաստատել ՀՀ ԱԱՊ էլ. հասցե՝ info@armcci.am ՀԵՌ (+374) 60 48 49 02