Հայաստանի և Յուգրայի Առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հանդիպումը կարևոր նոր համագործակցություն է նախանշում

30/04/2025

2025 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի և Յուգրայի շրջանային ԱԱՊ խորհրդի նախագահ Ալֆիա Պավկինայի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտահանման և ներմուծման ներուժը, ինչպես նաև հայ-ռուսական համատեղ առևտրաշահառու կազմակերպությունների ստեղծման հնարավորությունները։ Քննարկվեց նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության հեռանկարը՝ հաշվի առնելով Յուգրայի շրջանի կլիմայական առանձնահատկությունները։

Կողմերը ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ՝ Սուրգուտ քաղաքում Հայաստանի Առևտրի տան բացման վերաբերյալ։ Բացի այդ, սահմանվեց աշխատանքային հանդիպումների ժամանակացույց՝ համագործակցությունը շարունակական և արդյունավետ դարձնելու նպատակով։

Այս հանդիպումը կարևոր քայլ է հայ-ռուսական տնտեսական կապերի ամրապնդման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։