Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա):
Պալատի Նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորեց դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնեց, որ տիկին դեսպանի դերը երկու երկրների գործարարների միջև գործնական կապերի հաստատման և ընդլայնման հարցում մեծ և նշանակալից կլինի:
Տիկին դեսպանը նշեց, որ մեծ պոտենցիալ կա երկու երկրների միջև համագործակցության, տնտեսական և առևտրային կապերի ստեղծման և հաստատման համար, և պատրաստակամություն հայտնեց Գանայի գործարարներին փոխանցել Հայաստանի հնարավորությունների մասին տեղեկատվությունը: Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ համատեղ ջանքերը կարող են հետագայում լավ խթան հանդիսանալ երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնման համար:
Մի շարք ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ: