Թեհրանի ԱԱՊ պատվիրակությունը Երևանում

02/10/2024

Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցության  շրջանակներում Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ: Պատվիրակության ղեկավար, Թեհրանի ԱԱՊ նախագահ Մահմուդ Նաջաֆին, ներկայացնելով իրենց Պալատի կարևորությունը Իրանի տնտեսական առաջընթացի գործում, մասնավորեց մի շատ կարևոր հեռանկարային խնդիր՝ Հայաստանի սահմանամերձ հատվածում արդյունաբերական քաղաք հիմնելու մտադրությունը: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը գոհունակությամբ արձագանքեց այդ երկուստեք կարևոր ձեռնարկման մասին և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցելու իրանական կողմին: Պարոն Նաջաֆին համոզմունք հայտնեց, որ Իրանը Հայաստանի տարանցիկ հնարավորություններն ու արտոնություններն օգտագործելով՝ կարող է ԵԱՏՄ անդամ երկրների պահանջները ամբողջությամբ բավարարել բազմաթիվ ոլորտներում: Թեհրանի Պալատի նախագահը նշեց, որ ժամանակն է Հայաստանում հիմնելու Իրանական ներկայացուցչություն և նույնը Հայաստանի համար Իրանում: Պարոն Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու կարևոր այդ կառույցի ստեղծման գործին:

«Հայէքսպերտիզա» կազմակերպության համասեփականատեր Էդուարդ Նանյանը կարևորեց մաքսազերծման արտոնությունների տրամադրման և գործառնական պարզեցումների  դերը արտահանումը առավել խթանելու նպատակով:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կոնկրետացրեց փոխգործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները:

Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլյա Գևորգյանը նշեց, որ Իրանում բազմաթիվ այցեր են կազմակերպել, ցուցահանդեսների մասնակցել և պատրաստ են Իրանում ծրագրեր իրականացնել տուրիզմի և բժշկության ոլորտներում:

Իրանական պատվիրակության ղեկավար Մահմուդ Նաջաֆին և ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր