Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանում և Վրաստանում ոչ ռեզիդենտ Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության Ժամանակավոր Հավատարմատար Թամեր Ղալիին: Նախագահը ներկայացրեց հայ գործարարներին հետաքրքրող համագործակցության հնարավոր ծրագրեր, իսկ Տամեր Ղալին նշեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության տնտեսական առաջնահերթությունները: Երկուստեք կարևորեցին փոխայցելությունների, բիզնես ֆորումների և ցուցահանդեսների նշանակությունը:
Քննարկվեցին շարք գործնական հարցեր՝ երկու երկրներում գործարար կապերի ամրապնդման ու բարելավման խթանման վերաբերյալ: Պալատի նախագահը նշեց, որ Հայաստանը կարող է բիզնես հարթակ դառնալ երրորդ երկրներ դուրս գալու համար: Այդ գործում շատ կարևոր է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչ տարվա վերջ հրավիրել Հայսատան Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ գործարար պատվիրակությամբ: