ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Տոգոյի ԱԳ նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեին և Գերմանիայում Տոգոյի դեսպանության առաջին խորհրդական Աբդուլ Քահարուին

02/08/2024

Հուլիսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրընկալեց Տոգոյի ԱԳ նախարարության միջազգային համագործակցության վարչության  պետ Մալեմդա Քամելեին և Գերմանիայում Տոգոյի դեսպանության առաջին խորհրդական Աբդուլ Քահարուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցիք երկուստեք շահագրգիռ հարցեր և նախագծեր:

Քանի որ սույն թվականի սեպտեմբերին Հայաստան գործնական այցով ժամանելու է Տոգոյի Հանրապետոււթյան Արտաքին գործերի նախարարը, ուստի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ցանկություն հայտնեց նույն այցի շրջանակներում հրավիրել Հայատան Տոգոյի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին:

Հանդիպման ընթացքում հնարավոր կլինի  իրականացնել առավել շոշափելի և հեռանկարային քննարկումներ, որոնք էլ իրենց հերթին դրական ազդակ կունենան երկու երկրների գործարարների միջև կապերի հաստատման և բարելավման համար: