Բրյուսելում կայացավ ուսումնական այց նախատեսված ԱԼԳ տարածաշրջանի բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար

28/03/2024

EU4BCC նախագծի շրջանակներում սույն թվականի մարտի 17-ից 22-ը Բրյուսելում կայացավ ուսումնական այց նախատեսված բացառապես Արևելյան գործընկերության (ԱԼԳ) տարածաշրջանի բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար:
ㅤㅤㅤ
Միջոցառմանը մասնակցում էին ՓՄՁ-ներ, Բիզնեսին աջակցող կազմակերպություններ, Արևելյան գործընկերության Ազգային առևտրի և արդյունաբերության պալատների (ԱԱՊ) պատվիրակներ, որոնց թվում էր նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։
Eurochambres-ի և Եվրոպական հանձնաժողովի կողմից բիզնես քաղաքականության վերաբերյալ պատկերացումները հիմնական ուշադրության կենտրոնում էին, որոնք ընդգրկում էին ՝
  • Տնտեսական քաղաքականություն
  • ԵՄ միասնական շուկա
  • Բիզնեսի շահերի պաշտպանություն
  • ԵՄ-ում գործող BSO-ների շահերի պաշտպանության դերի վերաբերյալ եվրոպական որոշումների կայացման գործընթացներ։