Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ

08/03/2024

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
ㅤㅤ
Սիրելի կանայք, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահության և խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում, որ գարնանային տրամադրությունը մշտապես ուղեկից լինի ձեզ աշխատանքում և կյանքում, որ հնարավորինս շուտ հրաժեշտ տաք բազմաբնույթ հոգսերին, որ ձեր ամենակարևոր հոգսը ճշմարիտ քաղաքացի դաստիարակելը լինի, որ միշտ ուղեկից ու զորավիգ լինեք տղամարդկանց և ամուր ընտանիքներով, սիրով, ջերմությամբ ու համերաշխությամբ հզորացնեք ու ծաղկեցնեք Հայոց պետությունը:
ㅤㅤ
Թանկագին մայրեր, անհուն երախտագիտություն և խոնարհում ձեզ հայ զինվոր դաստիարակելու և հատկապես արդեն հավերժության մեջ ապրող զինվորի մոր զսպված ցավն ու կարոտը արժանապատվորեն կրելու՝ վասն Հայրենիքի...
ㅤㅤ
Սիրելի կանայք, անկախ ամեն ինչից, այս տոնը նշելը բոլորիս համար նախ ձեր մեծ դերն ու ավանդը մեկ անգամ ևս արժևորելու, գնահատելու և խոստովանելու, որ հատկապես դուք եք հայկական ընտանիքի ավանդական դիմագիծը, արժանապատվությունը և ոգին պահողը, որ տղամարդիկ շատ մեծ պարտքեր ունեն մարելու ձեր լուռ տառապանքի համար:
ㅤㅤ
Կրկին շնորհավորում եմ, մեր սերն ու խոնարհումը ձեզ...
ㅤㅤ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ`
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ