Հայաստան-Նոր Զելանդիա տնտեսական կապեր

30/11/2022

Սույն թվականի Նոյեմբերի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց ՀՀ-ում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սառա Ուոլշին (Sarah Walsh): Պարոն Ալեքսանյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն հայտնեց աջակցել Նոր Զելանդական կազմակերպություններին Հայաստանում ցանկացած տեսակի բիզնես գործունեություն ծավալելուն։ Տիկին դեսպանը կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումը նշեց, որ արդեն կա հետաքրքրվածություն որոշ ընկերությւոնների կողմից Հայաստանյան շուկա մուտք գործելու համար։  Կողմերը մասնավորապես քննարկեցին համագործակցությունը հանքարդյունաբերության, սննդի և խմիչքի, գյուղատնտեսության, ջերմատների, արևային էներգիայի ոլորտներին առնչվող հարցեր։ Պայամանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս աշխատանքային կարգով շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև կնքել համագործակցության հուշագիր։