ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

06/11/2026

ՀՀ աևռտրաարդյունաբերական պալատի  Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ ներկայացուցիչ Յորդան Գորչևը երևանյան այցով առաջին հանդիպումն ունեցավ ՀՀ ԱԱՊ նախագահ  Մարտին Սարգսյանի հետ:  Պարոն Սարգսյանը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտը, Պալատի կառույցն ու գործառույթները և   պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի զորակցելու Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա տնտեսական կապերի զարգացման գործում:

Նա հավելեց, որ համատեղ բիզնեսի կայացման խնդրում կարևոր քայլ կլինի նաև ներգրավել երկկողմ դիվանագիտական կորպուսի համապատասխան ներկայացուցիչներին և խնդրին առնչվող այլ կառույցներին: Ի լրումն այդ մտքին՝ պարոն Յորդան Գորչևը, որպես անհրաժեշտ գործոն, առաջարկեց նախաձեռնել և ստեղծել "Հայաստան-Բալկաններ" տնտեսական համատեղ կառույց, որը կամուրջ կդառնա ծավալելու համագործակցության աշխարհագրությունը:

Քննարկվեցին մի շարք հարցեր Հայաստանի գործարարներին Հյուսիսային Մակեդոնիայում, ինչպես նաև մակեդոնական բիզնեսը Հայաստանում ներկայացնելու վերաբերյալ: Հատկանշական է, որ Հյուսիսային Մակեդոնիայում գործող Միջազգային Սլավոնական Համալսարանի սեփականատեր, դոկտոր Յորդան Գորչևը 2026-2027 ուսումնական տարվա համար Հայաստանից դիմորդներին տրամադրել է երեք անվճար ուսումնական տեղ՝ բակալավրիատի ծրագրով։ Ուսանողներն ազատվում են տարեկան ուսման վարձի վճարումից, ինչպես նաև հնարավորություն են ստանում անվճար բնակվելու համալսարանի կամպուսում։

Սովորաբար առաջին ճանաչողական անկեղծ ու գործնական հանդիպումը անցնելիք ճանապարհի բարեհաջող մեկնարկ է, այդպիսին էր մեր առաջին ջերմ ու բարեկամական և ակնլաիքներով հանդիպումը»,- զրույցի ավարտին իր անկեղծ գոհունակությունը  արտահայտեց Յորդան Գորչևը: