Կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը, որը վարում էր Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Օրախնդիր կարևոր հարցերից Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի շահեկան նախաձեռնությունների մասին խոսեց պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը՝ մասնավորելով հատկապես GOP17 Երևանյան հանաժողովի շրջանակներում ՀՀ ԱԱՊ-ի մասնակցության և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվեց ՀՀ ԱԱՊ օտարերկրյա ներկայացուցչություններին անդամակցելու և պատվավոր անդամների նշանակման կարգը: Կարևորվեց կենտրոնական և մարզային պալատների կապերի ակտիվացումը և համագործակցությունը: Քննարրկվեց նաև Պալատի ծառայությունների ընդլայնման և վճարովի ծառայությունների ներդրման վերաբերյալ հարցը:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ ընտրվեց նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը: