Հանդիպում Հոնկոնգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

07/10/2026

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ հանդիպում Հոնկոնգի Հատուկ վարչական շրջանի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցեցին Հոնկոնգի Առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Իսրայելի տարածաշրջանային տնօրեն Քրիս Լոն (Chris Lo) և Լեոնիդ Օրլովը (Leonid Orlov)։

Հանդիպման ընթացքում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովի հետ քննարկվեցին Հայաստանի և Հոնկոնգի միջև փոխադարձ գործարար կապերի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունները։

Քննարկման առանցքում էին՝

  • երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը,

  • ներդրումային և գործարար համագործակցության խթանումը,

  • գործարար պատվիրակությունների և B2B հանդիպումների կազմակերպումը,

  • համատեղ բիզնես միջոցառումների, համաժողովների և ցուցահանդեսների անցկացումը,

  • հայկական և հոնկոնգյան ընկերությունների միջև ուղիղ կապերի ձևավորումը,

  • արտահանման և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները,

  • լոգիստիկայի և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությունը,

  • տեխնոլոգիաների, նորարարության և թվային տնտեսության զարգացման ուղղությունները։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նման ձևաչափով երկխոսության շարունակականությունը և առաջիկայում համատեղ նախաձեռնությունների ու միջոցառումների իրականացման հնարավորությունները։

Հայաստանի և Հոնկոնգի միջև գործարար կապերի խորացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու կողմերի բիզնես համայնքների համար։