Սեպտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում կայացավ «Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի COP-17-ի արդյունքների ներկայացում և Ռիո-կոնվենցիաների ՍԻՆԵՐԳԻԱ» համաժողովը։ Այն նախաձեռնել էին Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը և գործընկեր կառույցները՝ ՀՀ առևտրաարդյու-նաբերական պալատի հովանավորությամբ։
Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը ներկայացրեց Ուլան Բատորում կայացած այդ կենվենցիայի COP-17-ի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը ներկայացրեց պալատների և գործընկեր կառույցների կատարած աշխատանքները կենսաբազմազանության կոնվենցիայի երևանյան COP-17-ին ընդառաջ և նախանշեց առաջիկա ալելիքները։
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ Արամ Գաբրիելյանը ներկայացրեց Ռիո-կոնվենցիաների միջև սիներգիայի հիմնական դրույթները, այդ մոտեցումը միջազգային հանրության և, հատկապես, քաղհասարակության և գործարար հանրության կողմից պաշտպանելու հանգամանքը։ Ավելի մանրամասն անդրադարձավ ֆինանսական և բնահեն լուծումներով տեխնոլոգիական սիներգիայի հարցերին։