Համագործակցություն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և մարզային կառույցների միջև

17/08/2026

«Ուժեղ կենտրոն չի կարող լինել առանց ուժեղ թևերի»,- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի այս դրույթը դարձել է ՀՀ ԱԱՊ-ի և նրա մարզային կառույցների համագարծակցության աշխատանքային գաղափարական ելակետը: Այդ մտահոգությամբ էլ Վայք քաղաքում երկու Պալատների համատեղ ուժերով օգոստոսի 15-ին կազմակերպվել էր «Վարկային գրագիտություն» տեղեկատվական սեմինար, ինչին մասնակցել են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մասնագետներ և Վայոց Ձորի բազմաթիվ գործարարներ: Սեմինարի մոդերատոր «Ար Պրոֆեկտուս» ընկերության հիմնադիր Աշոտ Արզումանյանը հատկապես ընդգծել է պալատների փոխգործակցության դերը ուժեղ կենտրոն ստեղծելու գործում։
Հանդիպման ընթացքում գործարարները ստացան գործնական տեղեկատվություն վարկավորման գործընթացների, արտահանման, բանկերի հետ փոխհարաբերությունների, վարկային և պայմանագրային փաստաթղթերի վերլուծության, ինչպես նաև վարկառուի, երաշխավորի և գրավատուի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Գործարարները հավաստեցին, որ նման սեմինարները փորձի և հավաստի տեղեկատվության փոխանցմամբ մեծապես նպաստելու են մարզային պալատների ներքին կոոպերացիայի ձևավորմանը և նոր շուկաների ստեղծմանը:
Մասնագետները ներկայացրեցին մերօրյա բիզնեսի օրախնդիր մտահոգություններ, քննարկվեցին տարաբնույթ հարցեր: