Ունեք արտահանման ներուժ, բայց չգիտե՞ք՝ որտեղից սկսել։

13/08/2026

Եթե ունեք գործող փոքր կամ միջին բիզնես, հետաքրքրված եք արտահանմամբ կամ նոր շուկաներ մուտք գործելով, սակայն դեռևս հստակ չեք պատկերացնում անհրաժեշտ քայլերը, ծրագիրը հնարավորություն կտա գնահատել ձեր ընկերության արտահանման ներուժը և հստակեցնել հետագա ուղղությունները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

  • ընկերությունների արտահանման պատրաստվածության գնահատում,
  • գործնական դասընթացների անցկացում՝ արտահանման, շուկայի ընտրության, միջազգային վաճառքների և բանակցությունների վերաբերյալ,
  • համապատասխան օտարերկրյա գործընկերներ, ներմուծողներ կամ գնորդներ գտնելու նպատակով առցանց B2B հանդիպումների անցկացում,
  • B2B հանդիպումներին մասնակցած առնվազն 10 ՓՄՁ-ներին գործընկերների հետ հաղորդակցության նպատակով խորհրդատության տրամադրում։ 

«Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղմամբ https://forms.gle/HYNvqgQro2xo15WZ7» 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի թիմի հետ` 

Հեռ։ 060 48 49 02

Էլ․հասցե։ [email protected]