ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ֆրանսիական CPA՝ գործարարների վերապատրաստման կառույցի  պատվիրակությունը ՀՀ ԱԱՊ-ում

Ֆրանսիական CPA՝ գործարարների վերապատրաստման կառույցի  պատվիրակությունը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 5-ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը հյուրընկալեցին ֆրանսիական CPA՝ գործարարների վերապատրաստման կառույցի  պատվիրակությունը։  Պատվիրակաության Հայաստան այցի նպատակը մեր երկրի  հնարավորություններին ծանոթանալն ու համագործակցության հետագա հնարավորությունների բացահայտումն էր, մասնավորապես գյուղատնտեսության, գինու,  տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների   ոլորտներում։

Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Պալատների համակարգը Հայաստանում, ինչպես նաև  նախանշեց հետագա համագործակցության որոշ ուղղություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են առաջացնել երկրու երկրների գործարար շրջանակներում։ Գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատի միջազգային գործունեությունը և նշեց, որ ԵՄ –ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է իսկ Ֆրասիայի տեսակարար կշիռն այդ երկրների մեջ բավականին բարձր է։ Կարևորվեց նաև մեծ հայկական սփյուռքի առկայությունը Ֆրանսիայում, ինչը ևս կարևոր նախապայման է փոխադարձ առևտրի զարգացման համար։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար նշելով որ Հայաստանը բավականին հետաքրքիր հնարավորություններով երկիր է իրենց համար։ Հատուկ շեշտադրում կատարվեց հզոր մտավոր ներուժի և բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների առկայությանը Հայաստանում։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին հետագայում վերապատրաստման  դասընթացներ իրականացնել նաև հայ գործարների համար ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում։

Պալատը խոստացավ գործընկերների այցի շրջանակում հանդիպում կազմակերպել նաև Պալատի անդամ հանդիսացող առաջատար IT ընկերություններից մեկի հետ , հետագա համագործակցության ակնկալիքով։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekle