ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Խորհրդի հերթական նիստ Իջևանում

Խորհրդի հերթական նիստ Իջևանում

   Սեպտեմբերի 28-ին  Տավուշի մարզի Իջևան քաղաքում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտագնա նիստ, որը վարում էր Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Մինչ օրակարգին անցնելը, խոսելով հանրապետության օրախնդիր անելիքների մասին հատկապես սահմանամեձ գոտում, պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց ներդրումներ կատարելը և նոր աշխատատեղեր ստեղծելը, ինչը արտագաղթի նվազեցման առաջնային պայման է: Մարզային պալատները ուժեղացնելը ռազմավարական կարևոր խնդիր է և դրանում իր անելիքներն ունի Պալատների ողջ համակարգը: Պարոն Սարգսյանը ԱՊՀ երկրների պալատների ղեկավարների խորհրդի Ոսկե մեդալներ հանձնեց Տավուշի  և Լոռու մարզերի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Վարդգես Հովակիմյանին և Սամվել Նաջարյանին ի նշան ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հատուկ վաստակի:

   Օրակարգային «Հաշվետվություն էլեկտրոնային առևտրի համակարգի վերաբերյալ» հարցը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ շեշտադրելով, որ այդ գործում անհրաժեշտ է հանրապետությունում ձևավորել նոր մշակույթ, ինչում մեծ է նաև Պալատի դերը:

   Այնուհետև քննարկվեցին  հակակոռուպցիոն համապատասխանության, արտասահմանյան ներկայացուցիչներին և հանձնաժողովի նախագահներին վերաբերվող կանոնակարգը:

   ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց Պալատի արտասահմանյան ներկայացուցիչների մասին կանոնակարգը, որի բարեփոխմամբ հնարավոր է առավել ակտիվացնել ներկայացուցչությունների աշխատանքը՝ արդյունավետ կազմակերպելու համատեղ միջոցառումներ, հանդիպումներ ու քննարկումներ: Պարոն Ամիրյանը միաժամանակ ներկայացրեց Պալատի հանձնաժողովների ներկայացուցիչների համար կանոնակարգը, որի առնչությամբ շահեկան առաջարկություններով հանդես եկան նախագահության անդամները:

       Ամփոփելով նախագահության նիստը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդհանրական մտահոգությամբ  եզրափակեց՝ «Այսօր մեր երկրի տնտեսության վերընթացի, նոր շնչառության համար թթվածնի նոր պաշարներ են հարկավոր, նոր ներդրումներ, բարձրտեխնոլոգիական նոր աշխատատեղեր, որպեսզի կարողանանք քայլել աշխարհի նոր զարգացումներին համընթաց»:

  Հընթացս քննարկվեցին նաև արտաօրակարգային այլ հարցեր:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort