ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան– Իսպանիա

   Սեպտեմբերի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Հանրապետության դեսպանության տնտեսության և առևտրի գծով գլխավոր խորհրդական Լուիս Կաչոն և պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը։ Քանի որ այցը հիմնականում ճանաչողական էր, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի կառուցվածքը, գործառույթներն ու արտաքին կապերը։    Պարոն Կաչոն նշեց, որ թեև Հայաստանը համեմատաբար փոքր շուկա է, սակայն տնտեսական իրավիճակների ու հնարավորությունների և հարևան երկրների հետ համագործակցելու առումով կարևոր երկիր է Իսպանիայի համար։    Պարոն Վարդանյանը, որպես համագործակցության առաջին քայլ, կարևորեց երկու պալատների միջև պայմանագրի կնքումը և մասնավորապես փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը։    Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ թեև Հայաստանը...

Կարդալ ավելին

Ընդունելություն ՀՀ ԱԱՊ–ում

Հոկտեմբերի 21–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ընդունեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի հրավերով Հայաստանում գտնվող Ավստրիայի աշխատանքի պալատի ներկայացուցիչ Գերնոտ Միտերին։     Հյուրին առանձնապես հետաքրքրում էր, թե Պալատը որքանով է աջակցում սոցիալական գործընկերության ձևավորմանը։ Արայիկ Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի գործառույթները և հիշյալ խնդրի վերաբերյալ կատարված աշխատանքը։ ...

Կարդալ ավելին

Հայ – իրանական կապեր

 Օգոստոսի 14–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը։ Հանդիպման հիմնական թեման սեպտեմբերի 18–21–ին Երևանում կազմակերպելիք իրանական ապրանքների ցուցահանդեսին Պալատի մասնակցության կարգավիճակի խնդիրն էր ու դրան ածանցյալ՝  աջակցության տարբերակներն ու հնարավորությունները։  Խնդրի վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն ապահովեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը և Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը։...

Կարդալ ավելին

Հայ – ղազախական գործարար կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը հյուրընկալեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի գործարար կանանց պատվիրակությանը։ «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիա Գևորգյանը նշեց, որ ղազախ գործարարները թեև ներկայացնում էին կրթության և տուրիզմի ոլորտները, բայց հաջորդ հանդիպումներին դրանք կավելանան, և գործակցությունը կշարունակվի փոխայցելություններով։    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ այս և հետագա հանդիպումները կարող են խթաել մասնավորապես Երևանի և Աստանայի պալատների գործակցությունը։    Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հետդիպլոմային ուսուցման ամբիոնի վարիչ Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտի նվաճումները, առաջարկեց համագործակցել այդ ոլորտում։    Ղազախ գործարարները պատմեցին հրաշալի հյուրընկալության տպավորությունների մասին՝ ակնկալելով համատեղ ծրագրերի...

Կարդալ ավելին

Հայաստան – Լիտվա

Հուլիսի 30–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Լիտվայի Ալիտուս քաղաքից ժամանած մոտ մեկ տասնյակ գործարարները ներկայացրեցին սննդարդյունաբերության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի, բուժտեխնիկայի ու պլաստիկ արտադրության, անշարժ գույքի, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծության ճյուղերը: Լիտվացի գործընկերներին համատեղ գործակցության տեսանկյունից առաջին հերթին գրավել է համեղ սնունդը: Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են մրգի, բանջարեղենի ու սննդի արտադրության համար:     Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սաուլիուս Վալաինիսը բարձր գնահատեց Հայաստանի հետ սննդի ոլորտում համատեղ գործակցության ներուժը` այն համարելով ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներից: Դիվանագետը համոզված է` համատեղ ջանքերով կարելի է զարգացնել նաև զբոսաշրջությունն ու մրցակցել լավագույն տուրիստական կենտրոնների հետ:     Հայաստանի ակնկալվելիք անդամակցումը Եվրասիական Միությանը լիտվացի դիվանագետը դիտարկում է որպես...

Կարդալ ավելին

Շիրակի մարզ – արտահերթ համագումար

   Հուլիսի 19–ին Գյումրի քաղաքում կայացավ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ չորրորդ համագումարը, որին, մարզային պալատի անդամներից բացի, մասնակցում էին նաև գործարարության ոլորտի, հասարակական, մարզային և Գյումրու քաղաքային կազմակերպությունների ղեկավարներ ու պաշտոնատար այրեր։     Ողջունելով բոլոր ներկաներին՝ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին մարզի ԱԱՊ-ը աչքի չի ընկել իր արդյունքներով ու ցանկալի արդյունավետությամբ, ինչի համար արժանացել է զուտ «բավարար» գնահատականին: «Եթե մարզում այսօր բազմաթիվ սոցիալական խնդիրներ են կուտակվել, երևի դա նաև կառույցի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքն է: Գաղտնիք չէ` որքան էլ պետությունը մեծ ջանքեր գործադրի, ֆինանսներ հատկացնի տնտեսության աշխուժության, բնակչության սոցիալական հարցերը լուծելու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, առանց ոչ...

Կարդալ ավելին

Հայաստան – Բրազիլիա

 Հունիսի 16–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց ՀՀ –ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության փոխհյուպատոս Ժոաո Ջիլբերտո Ֆերերա Դե Սոուսան։ Փոխհյուպատոսը դեսպանի անունից հավաստիացրեց, որ իրենք շատ կարևորում են  Հայաստանում բրազիլիական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը, որը լուրջ քայլ կարող է դառնալ տնտեսական կապերի ակտիվացման համար։  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը փոխհյուպատոսին հավաստիացրեց, որ Պալատը պատրաստակամ է ոչ միայն բրազիլական ապրանքների ցուցահանդես կազմակերպել Հայաստանում, այլև հայկականը ՝ Բրազիլիայում։ Քննարկվեց նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն հիմնելու հարցը, ինչի վերաբերյալ երկու կողմերն էլ դրականորեն արտահայտվեցին։...

Կարդալ ավելին

EXPO 2014 միջազգային ցուցահանդես

  Մարտի 28–30–ը  «ԵՐԵՎԱՆ» էքսպոկենտրոնում կայացավ «Շինարարություն և ինտերեր 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «PROM EXPO» ընկերությունը։ Իր ելույթում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը մասնավորապես նշեց՝ «Այսպիսի ցուցահանդեսները արդեն վաղուց ոչ միայն հայրենական արտադրողների և շինարարների համար ինքնահաստատման և ներքին շուկայում ծավալվելու հնարավորություն են, այլև արտաքին կապերը ընդլայնելու և ներդրումներ ներգրավելու ամենաարդյունավետ միջոցը »։...

Կարդալ ավելին

Հայաստան–Արաբական Միացյալ Էմիրություններ

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հրավերով հուլիսի 1-3-ը Հայաստանում էր արաբական աշխարհում ճանաչված տնտեսական ու հասարակական գործիչ, կին բիզնեսմեն  Յասմինա Ազհարին, ով ըստ «FORBES» ամսագրի  2013 թվականին ճանաչվել է արաբական աշխարհի 50 ամենից ազդեցիկ ու հզոր կանանցից մեկը, իսկ 2011–ին՝ Սիրիայի լավագույն գործարար։ Յասմինա Ազհարին մի քանի տարի է, ինչ համագործակցում է ՀՀ ԱԱՊ–ին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» ՀԿ–ի հետ և արտերկրում արդեն հասցրել էր կազմակերպել հայ–արաբական գործարար ֆորում և այլ հանդիպումներ՝ նպաստելով հատկապես բիզնես լեդիների կապերի ծավալմանն ու զարգացմանը։    Տիկին Ազհարին  հուլիսի 2–ին Պալատում հանդիպեց հայ գործարար կանանց, ծանոթացավ նրանց հիմնախնդիրներին ու ծրագրերին, ունեցավ կոնկրետ հանդիպումներ,...

Կարդալ ավելին

Հայաստան – Ինդոնեզիա

 Հունիսի 13-15-ը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Ինդոնեզիայի դեսպանատունը  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում համատեղ  կազմակերպել էին ինդոնեզական ապրանքների «Պատուհան դեպի Ինդոնեզիա» մասնագիտացված ցուցահանդես, որի ժամանակ ինդոնեզացի գործարարները ներկայացրեցին ինդոնեզական սուրճ, թեյ, սնունդ ներմուծող ընկերություններ, ինչպես նաև տան ձևավորման ապրանքներ, կահույք, զարդեր, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, ձեռքով գործած հագուստ և այլն։     Բացման արարողությանը մասնակցած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ Պալատը մտադիր է նման համատեղ ձեռնարկումներով ակտիվացնել հայ–ինդոնեզական գործարար կապերը։     Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին մշակութային ծրագրեր, նորաձևության ցուցադրություն։...

Կարդալ ավելին
hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası