ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան – Գանա

Հունիսի 9–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն և դեսպանորդ–հյուպատոս Մոզես Էվոնլաքսը։    ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ներկայացրեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության սահմանափակ ծավալը՝ վերջին մեկ տարում ընդամենը 1 միլիոն դոլարի կակաոյի ներկրում Հայաստան։ Դոկտոր  Կոդզո Ալաբոն նշեց, որ այցը  նպատակ ունի հստակեցնելու՝ ինչ կարող ենք արտահանել Հայաստան և հակառակը։    ՀՀ ԱԱՊ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը կոնկրետացրեց այն ոլորտները, որոնցում կա համագործակցության հնարավորություն և չօգտագործված ռեզերվներ։ Երկուստեք նշեցին, որ որպես գործակցության առաջին քայլ կարող են ծառայել փոխադարձ բիզնես–ֆորումներն ու ցուցահանդեսները։    Գանացի դիվանագետը միաժամանակ Պալատի աշխատակազմին խնդրեց աջակցել Հայաստանում...

Կարդալ ավելին

Հայաստան – Ռուսաստան

      Երիտասարդության և երիտասարդական ծրագրերի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ կլոր սեղան «Հայ–ռուսական երիտասարդական համագործակցություն. ժամանակակից երիտասարդության խնդիրների քննարկում» թեմայով։ Կլոր սեղանին մասնակցեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների Մոսկվայի մարզային մասնագիտական քոլեջի դասախոսներն ու ուսանողները։ Հայկական կողմից մասնակցում էին Հանրապետական և Երևան քաղաքի ԱԱՊ ներկայացուցիչներ, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Երևանի պետական հայ–հունական քոլեջի ղեկավարությունը և երիտասարդ գործարարներ։        Քննարկվեցին երկու երկրների երիտասարդության խնդիրները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, համագործակցության հնարավոր ուղղությունների որոնում։ Ռուսաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը դուալ կրթության և երիտասարդների զբաղվածության խնդիրների արդյունավետ լուծման ոլորտում։...

Կարդալ ավելին

Հայաստան – Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մայիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Բասսոն։     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորեց դիվանագետին նշանակման առիթով և ներկայացրեց միջպետական տնտեսական կապերի մակարդակը և դրանց ակտիվացման գործում Պալատի դերը։ Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց Հայաստանը ոչ միայն որպես շուկա, այլ նաև մեր հանրապետության տարանցիկ հնարավորությունները հատկապես դեպի Եվրասիական Միության անդամ երկրներ բեռնափոխադրումներ կատարելը։ Մարտին Սարգսյանը այդ գործում ընդգծեց աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունների դերը։    Դեսպան Բասսոնը հանգամանորեն ներկայացրեց իրենց հանրապետության գործարար մթնոլորտը և գործակցության հնարավորությունները։    Երկուստեք շեշտվեց երկու պալատների միջև որպես առաջին քայլ համագործակցության հուշագիր ստորագրելու կարևորությունը և...

Կարդալ ավելին

Շինարարություն և Ինտերիեր – 2015

Մայիսի 15 - 17 -ին «Երևան Էքսպո» կենտրոնում  կայացավ «Շինարարություն և Ինտերիեր – 2015 » խորագրով ութերորդ միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսը։ Հանդիսավոր բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնավորապես նշեց.«Ցանկացած ցուցահանդես նախ արտադրողի և առավել ևս կառուցողի համար սեփական ուժերի, կարողությունների, նպատակների, երազանքների և ուժերի նպատակամիտվածության ինքնաստուգում է։ Այսօր ևս հայոց շինարար ու անվերջ պրպտող միտքը քայլում է ժամանակին համընթաց, անցյալի ու ներկայի լավագույն ավանդույթներին համադրում է համաշխարհային փորձն ու նվաճումները։ Ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը ևս դառնալու է առաջընթացի մի համեստ քայլ»։     «Շինարարություն և Ինտերիեր – 2015»  ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել...

Կարդալ ավելին

Հայաստան – Բելառուս

  Մայիսի 4–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Հայաստան – Բելառուս գործարար ֆորում, որը կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։ Հայաստանում Բելառուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, անդրադառնալով հայ–բելառուսական տնտեսական կապերին, նշեց, որ կան չօգտագործվող ռեզերվներ, ինչը կարող է նոր խթան դառնալ զարգացման համար։  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հատկապես կարևորեցին այն հանգամանքը, որ, լինելով նույն միության անդամ, Հայաստանը կարող է բելառուս գործարարներին ծառայել որպես միջանցիկ ճանապարհ այլ երկրներ դուրս գալու համար։ Շնորհանդեսների միջոցով ներկայացվեցին երկու երկրների տնտեսությունները, արտահանման հնարավորությունները։  “B2B” ձևաչափով գործարարները հարստացրին իրենց ինֆորմացիոն բանկը, նախատեսեցին համատեղ նոր ծրագրեր։...

Կարդալ ավելին

«ԻՆՏՈՒՐ ԷՔՍՊՈ 2015»

Ապրիլի 10–ին «Երևան Էքսպո» կենտրոնում բացվեց «ԻՆՏՈՒՐ ԷՔՍՊՈ 2015» 2–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են ավելի քան 70 ընկերություն Հայաստանից, Արցախից, Իսպանիայից, Իսրաելից, Վրաստանից, Եգիպտոսից, Իրանից և այլ երկրներից։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Արայիկ Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսը այն հարթակն է, ուր մասնակից ֆիրմաները կներկայացնեն իրենց նորություններն ու նոր ծրագրերը՝ պայման ստեղծելով նոր գործակցության։ Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանի հավաստմամբ սա լուրջ հնարավորություն է ներդրողներին անմիջականորեն ուսումնասիրել ոլորտը և մշակել նոր ծրագրեր։...

Կարդալ ավելին

Հայաստան – Մարոկկո

 Ապրիլի 7-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «ՍԻՍ» սրահում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Մարոկկոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության հետ կազմակերպեց գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ)։ Գործարարների խմբում ընդգրկված են դեղագործական, անշարժ գույքի, սննդի, խմիչքների արտադրությամբ և առևտրով զբաղվող, ինչպես նաև նախագծող, զբոսաշրջության, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։ Հայաստան էր ժամանել և հանդիպմանը մասնակցեց մարոկկոյական ներկայացուցչական գործարար պատվիրակություն, որի կազմում էին շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանում Մարոկկոյի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի և պատվավոր հյուպատոս Կարեն Մինասյանի հավաստմամբ մարոկկացի գործարարները հնարավորություն կունենան Հայաստանի միջոցով գործակցել նաև Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների բիզնես ընկերությունների հետ։    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն...

Կարդալ ավելին

Եվրոպական կրթական հիմնադրամ – Պալատ

Մարտի 27–ին Եվրոպական կրթական հիմնադրամի պատասխանատուներին ընդունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ով հյուրերին ներկայացրեց խնդրին առնչվող մանրամասներ։ Հայաստանում իր աշխատանքային առաքելությունն ավարտող, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագետ Միլենա Կորադինին, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, Պալատի տնօրինությանը ներկայացրեց մարդկային ռեսուրսների զարգացման մասնագետ Վինսենթ Մգբրայդին, ով այդ պաշտոնում շարունակելու է աշխատանքը Հայաստանում։    Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսին առավել հանգամանորեն քննարկել համագործակցության խնդիրներն ու անելիք քայլերը։ ...

Կարդալ ավելին

Հայ – լիտվական բիզնես ֆորում

Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին  Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։  Ստորագրվեցին երեք գործարար հուշագրեր՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Լիտվայի արդյունաբերողների միության միջև Հայաստանի զարգացման հիմնադրամի և Լիտվայի արդյունաբերողների միության միջև Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի միջև։ Նախատեսված են ետֆորումյան օրերին նաև շրջայցեր տարբեր կազմակերպություններ։...

Կարդալ ավելին

Երևան – Վիլնյուս տնտեսական կապեր

   Մարտի 23–ին Հայ–լիտվական բիզնես ֆորումի ժամանակ Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, որից հետո կայացավ առանձին գործարար հանդիպում։ Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ երկու պալատների միջև սա առաջին պաշտոնական վավերացված փաստաթուղթն է՝ թեև Եվրոպալատի առանձին ծրագրերի շրջանակներում եղել են բազմաթիվ հանդիպումներ։ Այս փաստաթուղթը այդ առումով ելակետային է և ողղորդող, անելիքները կանխանշող։    Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձրագույն «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ հանձնեց Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ բազմակողմ համագործակցության ակնկալիքով։ Լիտվացի հյուրը Երևանի պալատի նախագահին և տնօրենին պաշտոնապես հրավիրեց Լիտվա առավել գործնական քայլեր մշակելու և համատեղ ծրագրեր կազմելու։ ...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekle