Կլոր-սեղան քննարկում Վայոց Ձորի մարզի երիտասարդ գործարարների հետ
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Վայոց Ձորի մարզի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, Վայք քաղաքի Վայք հյուրանոցում կազմակերպել էր «Երիտասարդ գործարարների շրջանում առկա խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկում մարզի երիտասարդ գործարարների համար: Հանդիպման սկզբում Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատի գործունեությունը, հանդիպման նպատակը և օրակարգը՝ ընդգծելով, որ երիտասարդ գործարարների խնդիրները մշտապես գտնվում են պալատի օրակարգում: Վայոց Ձորի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Շիրակ Միքայելյանը ներկայացրեց մարզային բիզնեսի խնդիրները, շնորհակալություն հայտնեց նման հանդիպում կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ խնդիրների բացահայտմանն ու հավաքագրմանը ուղղված հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ներկայացրեց «Երիտասարդ ձեռնարկատիրությունը Հայաստանում. միջազգային փորձ և հեռանկարներ» թեմայով ներկայացում: Մասնակիցներից...
Կարդալ ավելին