Ուսումնական նոր կենտրոն
Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Հարություն Հայրապետյանը և «ԱՄԱԴԵՈՒՍ- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոզլովը արժևորեցին Կենտրոնի կարևորությունը և նոր նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: «Քրոս Լայն» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը հանգամանորեն մասնավորեց Կենտրոնի գործունեության ուղղությունները: Միջազգային կարգի մասնագետների պատրաստման և նրանց տրվելիք հավաստագրերի մասին տեղեկացրեց Սերգեյ Կոզլովը՝ առաջին հավաստագրերը հանձնելով ուսուցանողներին: Հարց ու պատասխանի միջոցով առանձին մասնակիցներ կոնկրետացրին իրենց դիրքորոշումն ու անելիքները:...
Կարդալ ավելին