Հայաստան — Հորդանան
ՀՀ Նախագահի՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած այցի շրջանակներում Հորդանանում է եղել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Այցի շրջանակներում ստորագրվել են եռակողմ համաձայնագրեր. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երևանի ԱԱՊ-ի, Ամմանի առևտրի պալատի և արդյունաբերության պալատի միջև, համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ ԱԱՊ-ի, Ամմանի առևտրի պալատի և արդյունաբերության պալատի միջև, ինչպես նաև հայ-հորդանանական գործարար խորհուրդ ստեղծելու մասին կրկին եռակողմ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ։ Անդրանիկ Ալեքսանյանը հանդիպումներ է ունեցել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության հաստատման նպատակով, քննարկվել են համագործակցության տարբեր ոլորտներ։...
Կարդալ ավելին