Հայաստան – Չիլի տնտեսական կապեր
Հոկտեմբերի 3-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Չիլիի գործարար պատվիրակությանը՝ ՌԴ-ում Չիլիի դեսպանության դեսպանորդ, Առևտրատնտեսական ներկայացուցչության տնօրեն Խոսե Կամպուսանո Ալարկոնի գլխավորությամբ: Հյուրերը նշեցին, որ այցի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ գործարար կապերի ծավալումն է և համատեղ ծրագրերի իրականացումը, այլև Հայաստանի միջոցով Եվրասիական Տնտեսական Միության շուկաները շահեկան պայմաններով մուտք գործելը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի և ներդրումների կատարման առանձնահատկությունները և հայ-չիլիիական գործակցության ներուժը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ինֆորմացիայի փոխանակմամբ և հանդիպումներով ստեղծել նախադրյալներ համատեղ ծրագրերի իրականացման համար:...
Կարդալ ավելին