Պալատին անդամակցելու համար իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը դիմում են համապատասխան մարզային պալատ` ներկայացնելով Դիմումի և պետական ռեգիստրի վկայականի պատճեն: Պալատին անդամակցության հարցը որոշվում է համապատասխան մարզային պալատի նախագահության կողմից “Առևտրաարդյունաբերական պալատների մասին” ՀՀ օրենքի և կանոնադրության պահանջներին համապատասխան:
Առևտրաարդյունաբերական պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները
- Անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում
- պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ
- պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից
- օգտվել պալատի կանոնոդրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից
Պալատի անդամները պարտավոր են`
- կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումներ վճարել անդամավճարները նպաստել Պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը
- կատարել Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականությունները