«Ազգային բիզնես հարցման ամփոփում և առաջարկների վերհանում» թեմայով աշխատաժողով

18/05/2022

Հարցումներ իրականացրած ընկերության՝ «Այ Էմ Ար» հետազոտական կենտրոնի տնօրեն Պետրոս Պետոյանը անդրադարձավ բիզնեսի ոլորտում տարածաշրջանային և ներպետական մարտահրավերներին, գործարարների կարծիքներին ու առաջարկություններին՝ մասնավորապես առանձնացնելով Թուրքական ապրանքների ներկրման արգելքի գործոնը։ Հարցման արդյունքներն ու առաջարկությունները ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը՝ «Վերջին տարիներին գործարարների շրջանում հարցումների արդյունքում որոշ առաջնահերթություններ զիջել են իրենց տեղերը։ Օրինակ, եթե նախկինում գնաճը այդքան չէր հուզում գործարար հանրությանը, ապա ներկայիս իրավիճակի արդյունքում դա առաջին տեղում է»։ Քննարկումների արդյունքում կարծիքներ հնչեցին հարկային ռեժիմների վերաբելյալ, որի առնչությամբ իր տեսակետն արտահայտեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը։