Չինաստանի ներմուծման և արտահանման Կանտոնի ցուցահանդեսը 1957 թվականից ավանդաբար հերթական անգամ մեծ բիզնեսի ուշադրություն կենտրոնում է, որի առիթով էլ ապրիլի 20-ին կազմակերպած հեռավար հանդիպումը նպատակ ուներ Հայաստանի գործարարներին մանրամասն իրազեկել տոնավաճառի մասին: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին, արժևորեց ցուցահանդեսի կարևորությունը որպես համավարակի սահմանափակումների պայմաններում բիզնեսի աճին խթանող և միջազգային կապերը զարգացնող լավագույն հնարավորություններից մեկը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սյուն Պինը ստորագրեցին համագործակցության հուշագիր: