ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

  «ԵՄ-Ն՝ Բիզնեսի Համար «Միավորելով Ընկերություններին» Նախաձեռնության Հովանավորությամբ Նոր Նախագիծ՝ Ուղղված բիո օրգանիկ սննդի և Կրեատիվ ինդուստրիայի  ոլորտում Գործող ՓՄՁ-Ների Աջակցությանը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ արևտրաարդյունաբերական պալատի և Եվրոպական Միության համատեղ ջանքերով սկսվել է իրականացվել Բիո/օրգանիկ սննդի և Կրեատիվ Ինդուստրիայի ոլորտում գործող ՓՄՁ-ների աջակցության  «ԵՄ-ն՝ բիզնեսի համար «Միավորելով ընկերություններին» եռամյա ծրագրի երկրորդ փուլը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, իսկ համակարգվում՝ Եվրապալատի կողմից:  Ծրագրի շրջանակներում Պալատը համագործակցելու է Սևիլիայի (Իսպանիա) առևտրաարդյունաբերական պալատի հետ, Լիտվայի առևտրաարդյունաբերական պալատի և Մոլդովայի առևտրաարդյունաբերական պալատների հետ Բիո սննդի ոլորտում և Վիլնիուսի(Լիտվա) առևտրաարդյունաբերական պալատի, Էստոնիայի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների հետ Կրեատիվ ինդուստրիայի ոլորտում :

Կայուն տնտեսական զարգացման խթանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը մշտապես գտնվել  է ԵՄ գործունեության առանցքում: Լինելով հետնորդը ԵՄ կողմից իրականացվող բիզնեսի աջակցության մյուս նախագծերի՝ այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու ԱլԳ երկրների կայուն տնտեսական զարգացմանն ու նրանցում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ՓՄՁ-ներին աջակցության ցուցաբերման, տնտեսության նոր հատվածներում ներդրումների ներգրավման և առևտրի ծավալների ավելացման միջոցով:

Ո՞րն է Ծրագրի նպատակը:

  • Նպաստել ԱլԳ երկրներում կայուն տնտեսական աճի մոդելների զարգացմանը, որոնք նախանշված ոլորտներում նոր ներդրումների ներգրավման, քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ու զբաղվածության ավելացման նոր հնարավորություններ կստեղծեն:
  • Աջակցել ԱլԳ երկրների բիզնես աջակցության կառույցներին ստեղծել նպաստավոր պայմաններ նախանշված ոլորտներում գործող ՓՄՁ-ների միջազգայնացման խթանման, արտահանման կարողությունների ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու համար:
  • Աջակցել նախանշված ոլորտներում գործող ՓՄՁ-ներին առավել լայնածավալ առևտրային գործունեություն ծավալել, հատկապես մեծացնել դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալները:

Ո՞ւմ համար է նախատեսված Ծրագիրը:

  • Ծրագրի թիրախում են ԱլԳ 6 երկրների բիզնես աջակցության կառույցները՝ սեկտորային կազմակերպություններ, կանանց ձեռներեցության կազմակերպություններ, սեկտորային ուղղվածությամբ պալատներ: Ծրագրի մասնակիցները պետք է աշխատեն ԵՄ գործընկերների հետ միասին «հավասարը հավասարի հետ» սկզբունքով:
  • Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ուսուցողական/տեղեկատվական դասընթացներ, ճանաչողական այցեր դեպի ԵՄ երկրներ, նոր համագործակցությունների հաստատում արտասահմանյան գործընկերների հետ:

Ծրագրի տևողությունը և բյուջեն:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2021-2023թթ.-երի ընթացքում: 3 տարիների ընթացքում Ծրագիրը աջակցություն կցուցաբերի բիզնես աջակցության կառույցների տարբեր գործունեությունների իրականացման համար, որոնք ուղղված կլինեն Ծրագրի վերոնշյալ նպատակների իրականացմանը:

Ծրագրի յուրաքանչյուր մասնակից կստանա մինչև €60.000  ֆինանսավորում՝ կախված կառույցի կողմից նախատեսված գործողությունների բնույթից և ժամանակացույցից:

Ինչպե՞ս դիմել Ծրագրին:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմումի ձևը՝ համաձայն վերջինում նշված բոլոր կանոնների:

Դիմումի հայտը բաղկացած է 3 մասերից՝

  • Դիմումի ձև
  • Բյուջե
  • Տեխնիկական կարողություններ

Այլ մանրամասների և Ծրագրին դիմելու համար հարկավոր է այցելել հետևյալ վեբ-կայք՝ https://connectingcompanies.eu/index.php/calls/?fbclid=IwAR0jRnb3eFtBkzMFn6EGNyA2xa8Q9RaAdb3-Y6huOSjSWQgts2Ol4tTosZQ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30, 2021թ., ժ.19:00 (հայկական ժամանակով):

hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası