Համաձայն “Առևտրաարդյունաբերական պալատների մասին” ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առևտրի միջազգային պալատում, Եվրապալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև` մյուս միջազգային կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատը ներկայումս հանդիսանում է հետևյալ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ՝
- Միջազգային առևտրային պալատ
- Պալատների համաշխարհային ֆեդերացիա (ICC WCF)
- Եվրապալատ
- Սեւծովյան գոտու առեւտրաարդյունաբերական պալատների ասոցիացիա
- Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհուրդ
- ԱՊՀ մասնակից պետությունների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդ