ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կրթություն և ուսուցում

Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչն է:Հետևաբար, տնտեսության զարգացումները պետք է լիարժեք արտացոլում գտնեն մասնագիտական կրթության վրա: Հիմք ընդունելով այն, որ, տնտեսության հիմնական շարժիչ ուժը գործարար աշխարհն է,ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն իր գործունեության առաջնային ուղղություններից է նախանշել մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայացմանը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության և գործարարության՝ բիզնեսի միջև անհրաժեշտ է զարգացնել գիտելիքի շրջանառությունը, որը նախապայման կդառնա մի կողմից մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ու գործարարության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մյուս կողմից՝ աշխատուժի ձևավորմանը:
Գիտելիքի շրջանառությունը կարող է նաև բիզնեսին հաղորդել հստակ առավելություններ՝ ինովացիոն նախաձեռնությունների ներդրման միջոցով: Այս սկզբունքը կենսագործելի է, եթե կրթությունը և բիզնեսն աշխատեն միասին, ինչպես որ ցույց է տալիս աշխարհի առաջավոր փորձը:
Երկրում ձևավորված գործարար միջավայրն, ընդհանուր առմամբ, դրական միտում ունի: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գիտակցում են, որ մասնավոր հատվածը կարևոր գրավական է երկրի արդեն կայուն տնտեսության պահպանման և շարունակական աճին նպաստելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ինքնազբաղվածության խրախուսման, գյուղական համայնքների բարգավաճման, ինովացիոն համակարգերի զարգացման գործում:
Մասնագիտական կրթության համակարգում սոցիալական գործընկերության հաստատումն ու զարգացումը կարող է շատ հարցերի լուծում տալ: Ուստի, վերջին տարիների իրականացվող, հատկապես, միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումների շրջանակներում հանրապետական, տեղական և ճյուղային մակարդակներում գործարար/գործատուների ներգրավման համար ստեղծվեցին լայն հնարավորություններ: Մասնավորապես, 2008թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդ` սոցիալական գործընկերների ներկայացուցիչների ներգրավմամբ, քոլեջների կառավարման խորհուրդներում և 24 մասնագիտության պետական կրթական չափորոշիչների մշակման աշխատանքներում ներկայացվեցին ըստ ոլորտների գործատու/գործարարներ, ստեղծվեցին ոլորտային հանձնաժողովներ: Այնուհետև, 2009թ. ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց ՙՀայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը՚, որը նպատակ ունի նպաստել եռակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը: 2009-ի ձեռքբերումների շարքում առանձնակի ուշադրության է արժանի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:
Նշված բոլոր գործընթացներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ունի իր լուրջ մասնակցությունը, թե ռազմավարական նախաձեռնությունների մշակման և թե միջոցառումների իրականացման գործում:
Ի վերջո, մասնագիտական կրթության մեջ գործարարների մասնակցության հիմքում կարևորվում է կրթության և ուսուցման որակի բարձրացումը, աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումը, շրջանավարտների զբաղվածության ապահովումը և փոխկապակցված բազում խնդիրների լուծումը:

hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası