ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Կուբա տնտեսական կապեր

Հայաստան-Կուբա տնտեսական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ռազմավարության առանցքային ուղղություններից է արտաքին տնտեսական կապերի  հաստատումն ու ծավալումը՝ որպես արտահանման խթանման կարևոր նախադրյալ։ Հատկապես նոր կապերի ստեղծման առումով առաջընթաց քայլ է Հայաստանի և Կուբայի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների սեպտեմբերի 10-ին կայացած տեսակոֆերանսը, որին մասնակցում էին նաև խնդրին առնչվող դիվանագիտական ու գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Սա երկու պալատների գործակցության առաջին քայլն է, ինչի մեկնարկը ողջունելով և իրադարձային համարելով՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց իրական պատկերը՝ «Կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, որ Կուբայի հետտնտեսական կապերի խորացումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսությունների առաջխաղացման համար։ Ապրանքաշրջանառության ներկայիս ծավալներն անբավարար են, թեև կան հեռանկարային համագործակցության ուղղություններ ու հնարավորություններ։ Նշեմ ընդամենը մեկ փաստ՝ 2020թ․ մաքսային վիճակագրության տվյալներով ապրանքաշրջանառությունը կազմել է 41,7 հազար դոլար, ընդ որում Հայաստանից Կուբա արտահանում ընդհանրապես չի իրականցվել։ Նման վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի շուկան ավելի բաց է, իսկ կուբայական ապրանքները մեր երկրում առավել մրցունակ են»։ Պարոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պեվիդա Պուպոյին (նստավայրը՝ Ղազախստան, Նուրսուլթան) մեկնարկային այս քայլին զորակցելու համար։ Իսկ Կուբայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Կարիկարտեն պատրաստակամություն հայտնեց համատեղ ուժերով փոխշահավետ գործակցություն մեկնարկել։Մարտին Սարգսյանը կուբացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանից Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տարանցիկ բեռափոխադրումների մաքսային առավելություններըև հնարավորությունները Կուբացի գործարարների համար մեծ շուկա դուրս գալու՝ «Կարևոր եմհամարում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը հատկապես գյուղմթերքի վերամշակման ոլորտում, որում կարելի է օգտագործել հայաստանյան ու կուբայական հումքը և, որպես հայաստանյան ծագում ունեցող ապրանք, արտոնյալ պայմաններով արտահանել երրորդ երկրներ․․․ Կուբայի զբոսաշրջիկների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել առողջարարական, սպորտային և էթնիկ տուրիզմը, իսկ ներդրումային առումով՝ ոլորտի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման ուղղությունը»։ Գլխավոր բանախոսը հավաստեց, որ փոխշահավետ գործակցություն կարող է ծավալվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը Հայաստանում վերջին տարիներին կայուն և առաջանցիկ աճ է արձանագրում։ Հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունները մրցունակ են միջազգային շուկայում, իսկ մեր Պալատը պատրաստ է հանդես գալ որպես կամուրջ Կուբայի ընկերություններում արդյունավետ կառավարման համակարգերի ներդրման գործում՝ ներգրավելով տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին»։ Պարոն Մարտին Սարգսյանը միաժամանակ հավաստիացրեց, որ համագործակցությունում վիճահարույց փաստեր չեն լինի, քանի որ ՀՀ ԱԱՊ համակարգում գործում է տնտեսական վեճեր լուծող արբիտրաժային դատարանը։ Տեսակոնֆերանսի գործարար մասնակիցները ևս ներկայացրեցին իրենց հետաքրքրություններն ու հնարավորությունները, արեցին համատեղ ծրագրերի առաջարկություններ։ Ավարտին երկու երկրների Առևտրաարդյունաբերական պալատների նախագահները ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ որպես Հայաստանի և Կուբայի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության մեկնարկային կարևոր քայլ։

hacklink al hd film izle hack forum crack forum php shell indir siber güvenlik blog Ankara evden eve nakliyat wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatbursa lokmaremodeling companybursa boşanma avukatıporno sekiskostenlos amateuren zuschauencratosslotEvden eve nakliyatsekabetbetboojojobetgrandbettingMama a sin pornoxxx videovdcasino1xbetjigolo sitesimarsbahisbetpasbetboolikitelektronik sigara likitescortfishtube8Xnxxxxnx.comxm forex güvenilir miantalya çitantalya çitantalya çitAnkara nakliyatbig boobsxnxx