ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Երիտասարդ Ձեռնարկատերերի ամառային ակադեմիայի երկրորդ փուլն անցկացվեց Գյումրիում

Երիտասարդ Ձեռնարկատերերի ամառային ակադեմիայի երկրորդ փուլն անցկացվեց Գյումրիում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE, ԱՄՆ) կենտրոնի հետ համատեղ 2021 թվականի օգոստոս ամսին մեկնարկեց Երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիան։
Առաջին փուլը մեկնարկեց Վայոց Ձորում օգոստոսի15-19, իսկ երկրորդն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում օգոստոսի 26-29-ը։
Վայոց Ձորի մարզում անցկացված ակադեմիային մասնակցեցին հետաքրքիր և նորարարական բիզնես գաղափարներ ունեցող շուրջ 20 երիտասարդ ձեռնարկատերեր՝ ստանալով նոր և պրակտիկ գիտելիքներ
ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներից: Օգոստոսի 26-ին մեկնարկեց երկրորդ փուլը, որն անցկացվեց Շիրակի մարզում (Գյումրի հյուրանոցում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում):
Դասընթացներն անցկացվեցին խմբային աշխատանքների, խաղերի, իրավիճակային օրինակների և ինտերակտիվ հարցումների միջոցով:
Դասընթացները սկսվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE,ԱՄՆ) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանի ողջույնի խոսքերով: Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատներին անդամակցության գործընթացը և գործարարության մարտահրավերները։
«Ինչու՞, ի՞նչ և ու՞ր արտահանել, ինչպե՞ս նախապատրաստել արտահանման փաստաթղթային և կոմերցիոն բաղադրիչները»  թեմաների վերաբերյալ իր աշխատանքային փորձը ներկայացրեց «Էքսպրոմտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «Բիելլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն Էմիլ Ստեփանյանը։ Բանախոսը նաև մանրամասնեց ապրանքի գինը սահմանելու, փաթեթավորելու և պիտակավորելու, գործընկերներ գտնելու ու ճիշտ հաղորդակցվելու կանոնները։
Հանդիպման երկրորդ օրը «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության բաժնետեր, Ռազմավարական կառավարման խորհրդատվաական ծառայությունների ղեկավար, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Կարեն Մարտիրոսյանը ներկայացրեց բիզնեսի վարման կարևորագույն
գործոններից մեկը՝ արտահանման ռազմավարության և պլանավորման առաջնահերթ անելիքները։
ՀՀ Առևտրաարդյունաբրական պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը հանդես եկավ «Գործարար բարեվարքության հիմունքները» թեմայով ինտերակտիվ դասախոսությամբ:

Հանդիպման եզրափակիչ օրը Բիզնեսի զարգացման «Gradus Solutions» գործակալության կառավարող գործընկեր Լիանա Թադևոսյանը ներկայացրեց բիզնեսի կարևոր առանձին բաղադրիչներ՝ «Մարքեթինգ ասելով ինչը՞ նկատի ունեք, ո՞վ է հաճախորդը և ինչպես նրան թիրախավորել, ի՞նչ ասել է ռազմավարություն, ինչպե՞ս կողմնորոշվել
շուկայում և այլն»։ Բանախոսը նաև մանրամասնեց բրենդի, էլեկտրոնային առևտրի, SEO օպտիմիզացված տեքստերի, կայքերի և սոցհարթակների վերաբերյալ առանձին հարցադրումներ։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի վարչարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Քնար Խաչատրյանը Գյումրու տեխնոպարկում խոսեց բիզնեսում ինովացիաների դերի մասին։

Կրթական գործընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort