ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE,ԱՄՆ) կենտրոնի հետ համատեղ երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին մեկնարկեց երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիան:

   Ակադեմիայի առաջին փուլն անցկացվեց Վայոց Ձորի մարզում, որտեղ հետաքրքիր և նորարարական բիզնես գաղափարներ ունեցող շուրջ 20 երիտասարդ ձեռնարկատերեր իրենց մասնակցությունն ունեցան՝ ստանալով նոր և պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներից:
Դասընթացները անցկացվեցին Վայք և Ջերմուկ քաղաքներում՝ խմբային աշխատանքների, խաղերի, իրավիճակային օրինակների և ինտերակտիվ հարցումների միջոցով:
Դասընթացները սկսվեցին Վայքում (Վայք հոթել), որտեղ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE,ԱՄՆ) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը հանդես եկան ողջույնի խոսքով: Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատներին անդամակցության գործընթացը և գործարարության մարտահրավերները։ Այնուհետև, «Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «Բիէլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն Էմիլ Ստեփանյանը ներկայացրեց արտահանման գործընթացի բոլոր դետալները։
Կարեն Մարտիրոսյանը ներկայացրեց՝ ինչպես կազմել արտահանման ռազմավարություն և արտահանման ծրագիր, ինչպես պլանավորել արտահանում, ինչպես նաև անդրադարձավ արտաքին առևտրի վերլուծական գործիքներին։
ՀՀ Առևտրաարդյունաբրական պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը հանդես եկավ գործարար բարեվարքության հիմունքների վերաբերյալ ինտերակտիվ դասախոսությամբ:
Հայաստանում «Ռոթերի ինթերնեյշնլ» կազմակերպության հանրային կապերի ղեկավար Անահիտ Մարկոսյանը խոսեց թվային մարքեթինգի մասին, անդրադարձավ էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին և հնարավորություններին:
Հայաստանի Աﬔրիկյան համալսարանի բիզնեսի վարչարարության ամբիոնի վարիչ Քնար Խաչատրյանը ներկայացրեց ինովացիաների դերը բիզնեսում:
Ջերմուկում կրթական գործընթացից զատ մասնակիցներն ունեցան այցելություններ «Ջրահարսի վարսեր» ջրվեժ և Ֆերդինանդ Ղազարյանի անվան ճեմուղի:
Կրթական գործընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեց սերտիֆիկատներ:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum bayan escort - vip elit escort lyft accident lawyer wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escorthtml nullednulled themesbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaelf bar türkiyeCialisTheta Healing Nedirbuy stripe accountmindhaber.comegt slot oyunlarıcandy palace oynaegt slot oynafire hot oynapragmatic slot oyunlarıstriking hot oynahappy hooves oynabarn festival oynaintobet girişgüvenilir medyumMedyum Amir Ahmeden iyi forex şirketleridizipal güncelbeylikdüzü escortomegleبازی انفجار