ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Ազգային բիզնես հարցման ամփոփում և առաջարկների վերհանում» թեմայով աշխատաժողով

«Ազգային բիզնես հարցման ամփոփում և առաջարկների վերհանում» թեմայով աշխատաժողով

Մայիսի 31-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ համատեղ աշխատաժողով՝ «Ազգային բիզնես հարցման արդյունքների ամփոփում և առաջարկությունների վերհանում» թեմայով։ Հանդիպմանը մասնակցեցին պետական կառույցների, բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:

Աշխատաժողովի բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը և կարևորությունը։

Անցկացված հարցումները նպատակ են ունեցել․

  • վեր հանել տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկությունները գործարարների կողմից,
  • պարզել համավարակի և պատերազմի տնտեսական հետևանքները գործարար համայնքի շրջանակներում,
  • գնահատել համավարակի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերը,
  • բացահայտել կոռուպցիայի ընկալումները և դրա դեմ ուղղված պայքարի արդյունավետ միջոցների կիրառման խնդիրները ձեռնարկություններում

Ստացված տվյալների հիման վրա կազմվել է զեկույց, որտեղ ներկայացված են հարցումների ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները: Միաժամանակ ամփոփվել են նաև այդ խնդիրների հաղթահարմանն ուղղված գործարար համայնքի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից ներկայացված առաջարկությունները:

Հարցումներ իրականացրած ընկերության՝ «Այ Էմ Ար» հետազոտական կենտրոնի տնօրեն Պետրոս Պետոյանը անդրադարձավ բիզնեսի ոլորտում տարածաշրջանային և ներպետական մարտահրավերներին, գործարարների կարծիքներին ու առաջարկություններին՝ մասնավորապես առանձնացնելով Թուրքական  ապրանքների ներկրման արգելքի գործոնը։

Հարցման արդյունքներն ու առաջարկությունները ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը՝ «Վերջին տարիներին գործարարների շրջանում հարցումների արդյունքում որոշ առաջնահերթություններ զիջել են իրենց տեղերը։ Օրինակ, եթե նախկինում գնաճը այդքան չէր հուզում գործարար հանրությանը, ապա ներկայիս իրավիճակի արդյունքում դա առաջին տեղում է»։

Քննարկումների արդյունքում կարծիքներ հնչեցին հարկային ռեժիմների վերաբելյալ, որի առնչությամբ իր տեսակետն արտահայտեց ՀՀ  Պետեկամուտների կոմիտեի  վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը։

Զեկույցի  և աշխատաժողովի արդյունքների հիման վրա ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ամփոփելու և ընդհանրացնելու է ներկայացված առաջնահերթությունները հետևյալ ոլորտներում՝

  • Հարկային դրույքաչափեր և վարչարարություն
  • Տեղական արտադրողի խրախուսում
  • Լիցենզավորում և թույլատվություններ
  • Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ընդլայնում
  • Պետական աջակցության ծրագրեր

Որպես Բիզնեսին աջակցող կառույց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը իր օրակարգում կպահի վերոնշյալ առաջնահերթությունները և անհրաժեշտության դեպքում դարձյալ կկազմակերպի նմանատիպ հանդիպումներ:

Միջոցառման լուսակներն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ

Ամփոփ զեկույցը կարող եք գտնել այստեղ

hacklink al hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themespornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatvideo porno xxxvideo porno italianiankara reklamsmm panelbursa kamera sistemlerikörkütük aşık etme duasıücretsiz yıldıznameAnkara Web Tasarımtuzla kürtajdireksiyon dersiankara web tasarımıistanbul evden eve nakliyatevden eve nakliyatagario