ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողով

«ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողով

Սույն թվականի Մայիսի 21-ից 22-ը Աղվերանում կայացավ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպություն hայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են  ՄԿՈՒ համակարգի մարտահրավերները, գործատուների ներգրավվածության և սոցիալական գործընկերության լավագույն փորձը, աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել են զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը: Տևական ժամանակ է ՄԿՈՒ ոլորտում փորձարկվում է դուալ համակարգը, ԱՀՈւ մոդելները, հայցեկարգային տարբեր փաստաթղթեր են մշակվում, և աշխատաժողովը նպատակ ուներ պարզելու, թե արդյոք այդ գործիքակազմը բավարար է լուծելու բոլոր խնդիրները, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում սոցգործընկերների հետ համագործակցությունը։

Պալատի ներկայացուցիչներն  իրենց խոսքում ընդգծեցին սոցիալական գործընկերների, մասնավորապես պալատների հետ համագործակցության կարևորությունը և փաստեցին, որ թեև պալատը ներգրավված է ՄԿՈՒ ոլորտում իրականացվող մի շարք գործողություններում, այնուամենայնիվ դեռևս առկա է չիրացված պոտենցիալ: Պալատի աշխատակիցները հանդես եկան նաև հստակ առաջարկներով՝ այդ համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար: Քննարկվեցին նաև կրթական չափորոշիչների մշակման պրոցեսում գործարար համայնքի ակտիվ ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների ներդրումը և ոլորտային հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշակի հարցեր: Աշխատաժողովի ընթացքում Պալատը ևս մեկ անգամ ընդգծեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՄԿՈՒ ոլորտի կայացմանը Հայաստանում:

hacklink al hack forum iyi oyun izle narcos izle karlar ülkesi 2 izle php shell indir pornwordpress nulled themespornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alankara web tasarımsmm panelcati muayenesi nasil yapilirbursa kamerastarkbursa yangın tüpü