Արգենտինայի դեսպանի այցը ՀՀ առևտրաարդյունաբերկան պալատ
Մայիսի 13 ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել էր Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ պարո Մարիանո Վերգարային: Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նա կնպաստի Հայաստան-Արգենտնա առևտրատնտեսական կապերի խորացմանը և ամրապնդմանը։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և կարևորեց երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը: Պարոն Վերգարան մասնավորապես հետաքրքրված էր Հայաստում Հայ-Արգենտինական առևտրի պալատ բացելու հեռանկարով: Այս համատեքստում Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը մանրամասն ներկայացրեց Պալատների մասին օրենքը և Պալատի հատուկ կարգավիճակը, ինչպես նաև նախանշեց գործընթացն իրավական առումով ճիշտ կազմակերպելու ուղղությունները: Պալատը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայ-արգենտինական պալատի ստեղծման գործում: Քննարկվեցին նաև ներդրումներին վերաբերող հարցեր մասնավորապես գյուղատնտեսության, գինու արտադրության և դեղագործության ոլորտներում: