ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ և Ցեյլոնի Պալատների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ՀՀ և Ցեյլոնի Պալատների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

2021 թվականի ապրիլի 30-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Ցեյլոնի առևտրի պալատի միջև: Համագործակցության այս ձևաչափը քննարկվել էր դեռևս Փետրվարի 26-ին, երբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել էր ՀՀ-ում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային։

Հուշագրի ստորագրման առցանց ձևաչափով արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ պարոն Ն.Մ.Մ Անասը, Ցեյլոնի առևտրի պալատի գործադիր տնօրեն պարոն Մանջուլա դե Սիլվան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն պարոն Անդրանիկ Ալեքսանյանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն պարոն Վլադիմիր Ամիրյանը: Կողմերն իրենց ելույթներում ընդգծել են երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և խթանման ջանքերը և ընդգծել են, որ Պալատների միջև ստորագրված այս հուշագիրը մեծապես կնպաստի Հայաստանի և Շրի Լանկայի բիզնես համայնքների միջև համագործակցության ձևավորմանը: Քննարկվեցին նաև մոտ ապագայում երկու երկրների գործարարների համար վեբինար կազմակերպելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացումից հետո նաև տարբեր ձևաչափերով, դեմ առ դեմ հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հուշագիրը ստորագրել է գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, իսկ Ցեյլոնի առևտր պալատի կողմից՝ գործադիր տնօրեն Մանջուլա դե Սիլվան:

hacklink al hack forum iyi oyun izle narcos izle karlar ülkesi 2 izle pornwordpress nulled themesinstagram profil büyütme